Արմեն Սարգսյանը «հետաքրքիր» հարեւաններ կունենար, եթե տեղափոխվեր ամառանոց. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Հարցին՝ տեղափոխվե՞լ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կառավարական ամառանոց, նրան մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց․ «Ոչ, ապրում է իր տանը՝ Դեմիրճյան փողոցում»։
Ի դեպ, վերջինիս հարեւաններն են ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, եւ Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակը։ Բայց որ գնար կառավարական ամառանոց, ավելի «հետաքրքիր» հարեւաններ կունենար՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյանն է դեռ այնտեղ, կհավաքվեին, թեյ կխմեին, «գազեթից-բանից, անցնող-դարձողից» կխոսեին։
Ինչո՞ւ չի գնում։ «Կարծում եմ՝ իր տանն ավելի կոմֆորտ է զգում»,- ասացին մեզ։ Իսկ ճի՞շտ է, որ Արմեն Սարգսյանի Եվրոպա-ԱՄՆ այցի ժամանակ հայաստանյան դիվանագիտական կառույցները փորձել են ձախողել այցը, համենայնդեպս՝ ոչնչով չեն աջակցել։ «Տեղեկացված չեմ, չեմ կարծում»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան