Բագրատաշենի անցակետի շուրջ նոր կրքեր են հասունանում. «Իրատես»
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առեւտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առեւտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում:
«Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչեւ էս նոր պետը սենց բան չկար, բայց նրա գալուց հետո նոր բարքեր են սահմանվել: 100-դոլարանոց լվացքի մեքենայի համար նույնքան գումար են ուզում «ռաստամոժկայի» դիմաց»,- սրտնեղեց մեր զրուցակիցը, ասելով, թե Գասպարյանն ինքն իրենից օրենքներ է հնարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)