«Արսենալ»-ում ինձ ավելի է դուր գալիս, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում. Մխիթարյան
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է լոնդոնյան թիմում իր խաղի մասին:
«Երբ ես եկա «Արսենալ», թիմից ջերմություն զգացի: Այս ակումբն ընտանիքի պես է, որտեղ բոլորը հոգ են տանում միմյանց մասին:
«Արսենալ»-ը միշտ հարձակվողական ֆուտբոլ է խաղացել: Մոուրինյուի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այլ կերպ է խաղում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում և չեմ քննադատում: Դա պարզապես այլ փիլիսոփայություն է: Բայց կարող եմ ասել, որ «Արսենալ»-ում ինձ ավելի է դուր գալիս, քան «Յունայթեդ»-ում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է The Sun-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)