Փաշինյանը «ցինիկաբար շահագործում է» Ռուսաստանի առաջարկած հնարավորությունները․ Վոլոդին (տեսանյութ) Նրանք, ովքեր փորձում են նստել աթոռների արանքում, ռիսկի են դիմում ցավոտ կերպով ընկնել իրենց թույլ հետույքի վրա․ Մեդվեդևը՝ Փաշինյանին ԱՄՆ-ը Իսրայելին դուրս է մղել Իրանի հետ բանակցություններից. NYT ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին» (տեսանյութ) Ուղիղ. Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ) Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» Արցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) 

«Աշոտ Արսենյանն իմ դեմ մահափորձ է կազմակերպել». ռուսաստանաբնակ հայ գործարարը դիմեց Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքական

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց տեղի գործարարների հետ։ Հանդիպման մեկնարկին գործարար, ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանը վարչապետին խնդրեց բացահայտել, իր խոսքով՝  Աշոտ Արսենյանի կողմից իր նկատմամբ իրականացված մահափորձի պատճառները։

Գործարարին լսելուց հետո վարչապետն ասաց․ «Ես լսեցի այդ պատմությունը, ոչ մի խոչընդոտ չկա, որ այդ պատմությունը մանրամասն քննվի։ Ես հիմա չեմ կարող որևէ գնահատական տալ, դա հաստատ կստուգվի։ Իմ այս հայտարարությանը հրապարակային հայտարարություն է, որին հետևում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մենք նաև ուղիղ եթերում ենք, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները լսում են և նույնիսկ մինչև իմ Հայաստան վերադառնալը այս ամեն ինչը կստուգեն։ Այդ պատմությունը, որ պատմում եք, թե 6-րդ վարչություն կանչեցին, ծեծեցին, կստուգվի»:

Վարչապետը  նշեց, որ, այս ամենով հանդերձ, եթե անգամ իրենք գիտեն ինչ-որ բաներ, միևնույնն է, կա անմեղության կանխավարկած, որը բոլոր դեպքերում պետք է պահպանվի։ Մենք ինչ-որ բաներ  գիտենք, նույնիսկ համոզված ենք, բայց որևէ մեկին դատելու համար հարկավոր է ունենալ նրա մեղավորությունն ապացուցող փաստեր։ Անմեղության կանխավարկածը հետևյալն է՝ ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր մեղավորությունը, այլ դա պետք է անի մեղադրողը, Դատախազությունը, իրավապահները»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ մեկ բան հստակ է՝ Հայաստանում այլևս քաղաքական որոշումներով մարդկանց չեն դատելու։

«Եթե պարզվեց այն, ինչ ասում եք այդ շրջանակում է, մենք իրար հետ կվերադառնանք Երևան»,- ասաց վարչապետը։ 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մուրադ Մուրադյանն այս հարցով նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասված էր․ «ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանս արդեն 20 տարի է` հետախուզման մեջ եմ այն պատճառով, որ 1996-1997թթ. $550.000 եմ ներդրել ՀՀ-ում: Հարգելի' պարոն վարչապետ չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հովանավորության տակ գտնվող Աշոտ Արսենյանը (Ջերմուկի Աշոտը) ԱԺ-ում Ձեզ տված իր 1 ձայնով, այս անգամ էլ կարող է հովանավորություն ձեռք բերել Ձեր կառավարությունից: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ներկայացնել 1996-98թթ. կատարված անօրինականությունները, որը շարունակվում է մինչ օրս: 1996 թ. ես, Աշոտ Արսենյանը և Կորյուն Հակոբյանը հիմնել ենք «ՄԱԿ» ՓԲԸ-ն` 33-ական տոկոս բաժնեմասերով, ևս 1% բաժնեմաս ստացել է Կ. Սարգսյանը, որտեղ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն է ընտրվել Կ. Հակոբյանը: «ՄԱԿ» ընկերությունն ավստրիական «Կուսմե Պլաստ» ընկերության հետ պայմանագիր է կնքել և Հայաստան ներկրել շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ջրալցման հոսքագիծ ու հումք, որը մոնտաժվել է «Ջերմուկի մայր գործարանում»:

Կ. Հակոբյանը, մասնակցելով աճուրդների, «ՄԱԿ» ՓԲԸ-ով գնել է «Բոլիտ» գործարանի 73,4% բաժնեմասը (100% բաժնեմասը կազմում էր 120 միլիոն դրամ) և «Ջերմուկ Շին» տրեստի 80,6%-ը: Այդ ժամանակահատվածում ես ձեռք եմ բերել նաև իմ հայրենի գյուղի` Գետափի գինու գործարանը (վկայական №037889)՝ 75 միլիոն դրամով: 1996 թ. դեկտեմբերին ես և Կորյուն Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում վթարի ենք ենթարկվել և շուրջ 1 ամիս անցկացրել հիվանդանոցում: Հետո Կորյունը, վերադառնալով Հայաստան, հաջորդ օրը զանգահարել է ինձ և ասել, որ Աշոտ Արսենյանն ապամոնտաժել է «ՄԱԿ» ՓԲԸ-ին պատկանող ջրի հոսքագիծը և ապօրինաբար վաճառել այն, ինչպես նաև վաճառել է «Ջերմուկ Շին» տրեստին պատկանող 25 հատ «ԿամԱԶ»-ներն ու ծանր տեխնիկան իր կնոջը. այդ ամբողջն ընդամենը 5000 ԱՄՆ դոլարով (այնինչ 1 «ԿամԱԶ»-ն այդ ժամանակ արժեր $10000 -ից ավել): Ես անմիջապես վերադարձա Հայաստան և շուրջ 4,5 ամիս՝ ես և Կորյունը փորձեցինք մեր գույքը վերադարձնել: Չստացվեց, որից հետո Կ. Հակոբյանը «ՄԱԿ» ընկերության անունից 05.05.1997թ. դիմում ներկայացրեց Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին` ներկայացնելով կատարված ամբողջ հանցանքների մասին: 13.06.1997թ. 6-րդ վարչության քննիչ Քյաբաբյանը զանգահարեց մեզ և կանչեց 6-րդ վարչություն: Ներկայանալով այնտեղ` մեզ ձերբակալեցին` ցույց տալով հենց այդ նույն օրը`13.06.1997թ., Արսենյանի գրած դիմումը 6-րդ վարչությանը (որը նույնիսկ չի մուտքագրվել), իբրև ես սպառնացել և Աշոտից ստացել եմ 150.000 ԱՄՆ դոլար: Երեք օր անընդմեջ մեզ ծեծի ենթարկելով՝ ստիպում էին, որ մենք ընդունենք նշված անհեթեթ մեղադրանքը: Երրորդ օրը տեսան, որ իրենք հաջողության չեն հասնում, ցուցմունք վերցրին մեզնից և բաց թողեցին: Այսքանից հետո գործին միացավ դատախազության կարևորագույն գործերով քննիչ Աբաջյանը, մեր դեմ մեղադրանք հարուցեց և շուրջ 2 ամսվա ընթացքում Հանրապետության տարբեր տեղերից բերվեցին կեղծ վկաներ ու իբր տուժածներ, առերեսումներ արեցին, խուզարկեցին մեր բնակարանները, կազմեցին իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող շուրջ 5 հատորանոց նյութեր:

Հոկտեմբերի 7-ին ինձ շատ հարազատ Միշա Վախթանգի Գրիգորյանը, իմանալով ամբողջ գործի իսկության մասին, ինձ ասաց. «Հայաստանից գնացեք, թե չէ վաղը ձեզ ձերբակալելու են»: Ես Կորյունին ասացի այդ մասին և խնդրեցի, որ ընտանիքը շուտ վերցնի, և գնանք Հայաստանից: Բայց Կորյունը, հավատալով ՀՀ արդարադատությանը, ասաց. «Աշոտն իմ՝ շուրջ 500.000 դոլարի ունեցվածքս գողացել է, ե՞ս ինչ եմ արել, որ փախնեմ, ի՞նձ պիտի կալանավորեն, ինչի՞ համար» ու նա չեկավ: Հաջորդ օրը Կ. Հակոբյանին կալանավորեցին, իմ նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, իսկ 1 տարուց ավել տևած բացառապես անօրինական քննություններից ու դատավարություններից հետո, Կ. Հակոբյանին դատապարտեցին 8 տարի ազատազրկման՝ բռնագանձելով նրա ամբողջ ունեցվածքը: Ընդ որում՝ Կորյուն Հակոբյանն այդ ժամանակ շատ հաջողված բիզնեսմեն էր, ով, այդքանից բացի, նաև Կանադայից Հայաստան էր բերել ադամանդի բիզնեսի մեջ ճանաչված Հրայր Շեհմեսյանին և Լիբանանից հայտնի ոսկերիչ Վարուժան Բերբերյանին՝ իրենց գործարանների ամբողջ սարքավորումների հետ միասին, ու նրանց հետ հիմնել «ՔԱՆԱՐ» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը՝ բացելով շուրջ 250 աշխատատեղ ոսկերչական, ևս 50-ը՝ ադամանդամշակման գործարանում: Նա նաև բաժնետեր էր «Արարատ Լադայում», ինչպես նաև «Զանգեզուր Միավորման» տնօրենն էր:

Ցույց տալու համար Աշոտ Արսենյանի պետական հովանավորչության աստիճանը` մեջբերեմ Կորյունի խայտառակ դատավճռից մեկ հատված ( դատավճիռ գործ ՀԱ 1-172, 1998թ: Վճիռ. Կորյուն Արարատի Հակոբյանից, հօգուտ գործով տուժող Աշոտ Եղիշեի Արսենյանի, բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Բռնագանձումը տարածել Եղեգնաձորի տարածաշրջանի Գետափ գյուղի Մուրադ Մուրադյանի անվամբ գնված գինու գործարանի վրա, Վայքի «Բոլիտ» և «Ջերմուկ Շին» տրեստ ձեռնարկություններում «ՄԱԿ» ընկերության անվան գրանցված բաժնեմասերը բռնագանձել հօգուտ տուժող Ա. Արսենյանի, ճանաչել որպես նրա սեփականություն՝ որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում): Պետական հովանավորչությունը հնարավորություն է տվել Աշոտ Արսենյանին ապօրինաբար հարստանալու իմ, Կ. Հակոբյանի, Կայծակ Զեյթիլյանի (ԱՄՆ) և մի շարք ներդրողների հաշվին: Հայաստանից Աշոտ Արսենյանի պատճառով այդ ժամանակահատվածում հեռացել են մի շարք ներդրողներ` ես` Մուրադ Մուրադյանս (ՌԴ), Կայծակ Զեյթիլյանը (ԱՄՆ), Հրայր Շեհմեսյանը (Կանադա), Վարուժան Բերբերյանը (Լիբանան) և այլն: Ավելացնեմ, որ այս 20 տարվա ընթացքում մի շարք երկրներում «Ինտերպոլ»-ն ինձ բռնել է որպես հետախուզվող: Բերեմ մի օրինակ. երբ Գերմանիայում ինձ բերման ենթարկեցին և ուզում էին ինձ հանձնել Հայաստանին, ես ասացի, որ ինձ անհիմն մեղադրանք է առաջադրված, քաղաքական հետապնդում է և խնդրեցի, որպեսզի Հայաստանից պահանջեն քրեական գործը: Հայաստանից Գերմանիա թղթերը չուղարկեցին, որովհետև քրեական գործն ուղղակի անհեթեթություն էր, և ինձ 40 օր պահելուց հետո բաց թողեցին: Մեծարգո՛ Վարչապետ, Խնդրում եմ հանձնարարել՝ ստուգել իմ գրածների իսկությունը, ինչի շնորհիվ կհանվի իմ հետախուզումը և խնդրում եմ՝ լինել հետևողական, որպեսզի վերականգնվի արդարությունը: Արդյունքում ես և ինձ նման շատ գործարարներ կվերադառնան հայրենիք՝ իրենց ներդրումներն ուղղելու նոր Հայաստանի զարգացմանը:

Հարգանքներով` Մ. Մուրադյան»

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում կա մեկ պետական դավաճան, դա Նիկոլ Փաշինյանն է, ով Արցախը հանձնելով՝ մտել էր բունկեր (տեսանյութ)Փաշինյանը «ցինիկաբար շահագործում է» Ռուսաստանի առաջարկած հնարավորությունները․ Վոլոդին (տեսանյութ)ԱՄՆ-ում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերականգնել մշակույթի միջոցովՆրանք, ովքեր փորձում են նստել աթոռների արանքում, ռիսկի են դիմում ցավոտ կերպով ընկնել իրենց թույլ հետույքի վրա․ Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը փորձում է իրենից մաքրել դավաճանի պիտակը ու կարել ազգային գործիչների վրա (տեսանյութ)Կանդալները կհայտնվեն Նիկոլի ձեռքերին,ՀՀ քաղաքացին նրան ասել է՝ պիտի կանգնես գնդակահարության պատի տակ (տեսանյութ)ԱՄՆ-ը Իսրայելին դուրս է մղել Իրանի հետ բանակցություններից. NYTՆիկոլը ապօրինի հրահանգներ է տալիս, գործեր են կարում, դատարանը դարձել է ՔՊ-ի նախընտարական շտաբ (տեսանյութ)ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին» (տեսանյութ)Ինչո՞ւ հիմա՝ ընտրություններից առաջ վարույթ հարուցեցին, երբ ենթարդյալ դեպքը եղել է 2024-ին (տեսանյութ)Ընտրակաշառքի դեպքով վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, նրանցից 13-ը կալանավորվել է Ուղիղ. Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. Մարգարյան - Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն. կան վիրավորներ Փոփոխություններ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքումԱրտասահմանյան համարներից տարածվում են վտանգավոր հաղորդագրություններ․ ՆԳՆ-ի ահազանգըTasnim. ԱՄՆ-Իրան մի շարք տարաձայնությունների հարցում առաջընթաց է գրանցվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ-ում Starship-ի փորձնական թռիչքի ժամանակ անոմալիա է հայտնաբերվելՆոր տեխնոլոգիական լուծումներ՝ մաքսային վերահսկողության ոլորտում. ՊԵԿ-ում բացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնԼուլան դա Սիլվան կոչ է արել Թրամփին կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հանդիպումԱԺ-ում քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը (տեսանյութ)Ռուբիոն պաշտոնական այցով ժամանել է ՀնդկաստանԴադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքներըՉեխիայի նախագահը կոչով դիմել է ՌուսաստանինՄարմարիկի ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորը և բռնկվել․ 3 վիրավոր կաԻ՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ պարզաբանում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինՉինաստանը պատրաստ է շարունակել օգնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանըԱռողջապահության մեջ ներդրումներ կատարելը համաշխարհային առողջապահական անվտանգության և կայուն ապագայի հասնելու հզոր ռազմավարություն է․ Լենա ՆանուշյանCBS. ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանին հարվածելունԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Մեկ բան է բուն ընտրություններում հաջողելը, մեկ այլ բան` դա պահելը. Աբրահամյան«Մեր հանգրվանը պետք է լինի այն փարոսը, որտեղ կանգնած է Քրիստոս». Արագածոտնի թեմում կրկին միասնական աղոթքի էին համախմբվելԿրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ» Ընտրությունների գլխավոր խնդիրը․ «Հրապարակ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին». «Հրապարակ» ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր գրառումը. «Հրապարակ» Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է«Հրապարակ»․ Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համարԱնահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ»Անասնաբույժները փրկել են բետոնով ծածկված բուինMV Hondius զբոսանավում հանտավիրուսային վարակների թիվն աճել է Փարիզիում գողացել են Արտաքին անվտանգության վարչությունից տվյալներ պարունակող համակարգիչներ Արեգակի վրա ակտիվությունը սկսել է աճելSpaceX-ը ուսումնասիրում է Starlink համակարգը Լուսնի վրա տեղակայելու եղանակներըԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. ՌուբիոԱՄՆ-ը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար
Ամենադիտված