Յուրի Խաչատուրովը ժամանեց դատարան
Իրավունք
Քիչ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա մասնակցելու է Մարտի 1-ի գործով իր նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությանը:
Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նշենք, որ նույն դատարանում շուրջ 4 ժամ քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավարումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա նույնպես մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)