ՊՊԾ գնդի գրավման գործով ևս 1 ամբաստանյալի խափանման միջոցը փոխվեց
Իրավունք
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փոխեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Արայիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը:
«Կարծում ենք՝ տղաները պետք է լինեն ազատության մեջ ու անկաշկանդ մասնակցեն դատական գործընթացին: Հույս ունենք, որ դատարանն անկաշկանդ է լինելու այլևս իր գործառույթներում: Մյուս տղաների համար ևս պատրաստ ենք ներկայացնելու մեր երաշխավորությունը»,-ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին