Ողբերգական վթար Սյունիքում. 26-ամյա վարորդը տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Սյունիքի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 17։30-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 26-ամյա Արայիկ Միրզոյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CG 177 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 378 կմ հատվածում բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին եւ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մասամբ փակելով երթեւեկելի գոտին։
Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)