Քաղաքապետի կողմից հուշամեդալներ են հանձնվել ավագանու որոշ անդամների. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչեւ հրաժարականը Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երեւան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգեւատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգեւները:
Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգեւները հանձնել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Նրանց շարքում են Մարտին Վարդազարյանը, Աննա Ասատրյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Նաիրա Նահապետյանը։ Սակայն քաղաքապետարանում խոսում են, որ ցանկն ավելի ընդգրկուն է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)