«Սեւան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում Սեւանի ջուրը խմելուց հետո. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով` «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:
Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սեւանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), եւ մեկ բաժակ ջուր է փորձարկել Սեւանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սեւանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:
Փաստորեն, նրա կատարած փորձը փորձանք է բերել հենց իր գլխին, եւ Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)