ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար դրամ եկամուտ, որից 11 միլիոն 609 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»