«Արյունոտ Լուսինը» աշխարհի տարբեր վայրերից (լուսանկարներ)
Լուսանկարներ
Երեկ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում բնակիչները կարողացել են տեսնել «արյունոտ Լուսինը»։ Դա այն երևույթն է, երբ Երկրի բնական արբանյակը անցել է Երկրի ստվերի կենտրոն ամենալայն հատվածում, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դարի ամենաերկար լուսնի խավարումը, որը տևել է մոտ1 ժամ, 43 րոպե: Այս մասին գրում է «Reuters»-ը։
Սակայն տիեզերական շոուն միայն Լուսնի խավարումով չի ավարտվել։ Երկնակամարում երևացել է Մարս մոլորակը, քանի որ այն 2003 թվականից գտնվում է Երկրից ամենամոտ հեռավորության վրա:
«Սա շատ անսովոր պատահականություն է, երբ ամբողջ Լուսնի խավարումը և Մարսի առճակատումը տեղի են ունենում նույն երեկո»,- ասել է «Royal Astronomical Society»-ի փոխտնօրեն Ռոբերտ Մեսսին:
Նշվում է, որ «Կարմիր մոլորակը» երևացել է մեծ, պայծառ աստղի տեսքով և այն տեսնել չեն կարողացել տեսնել միայն Հյուսիսային Ամերիկայում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)