Խոշոր ավտովթար Արարատի մարզում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով-Մասիս ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Արտաշատի բնակիչ, 57-ամյա Սամվել Բաբայանի վարած Opel մակնիշի 34 ՍV 722 համարանիշի և Դիմիտրով գյուղի բնակիչ, 29-ամյա Արծրուն Նահապետյանի վարած Mercedes մակնիշի 35 PQ 639 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրված վայրից մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, Mercedes-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ ու տեղի է ունեցել բախումը


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)