Franck Muller-ի նախագահ Վարդան Սիրմաքեշը նոր նախագիծ է նախաձեռնել՝ «Build Armenia» հիմնադրամ
Հասարակություն
Ինչպես տեղեկացնում է asbarez.com կայքը՝ Franck Muller շվեյցարական ժամացույցների ընկերության հայկական ծագմամբ նախագահ Վարդան Սիրմաքեշը նոր նախագիծ է նախաձեռնել՝ «Build Armenia» հիմնադրամը, որին միացել են հայկական սփյուռքի ավելի քան տասը գործարարներ։
Նախնական փուլում նախագծում 100 միլիոն դոլար է ներդրվել:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում նոր էներգիան և օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումների հոսքին, ինչը խոշոր հայրենադարձության պատճառ կարող է դառնալ:
Համոզված եմ, որ եթե մենք ճիշտ զարգանանք, կկարողանանք բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային մակարդակի և հայրենադարձների մեծ հոսք կապահովենք, որոնք հաջողությունների կհասնեն նոր Հայաստանում»,– ասել է Սիրմաքեշը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»