Էմանուել Մակրոնի վարկանիշը հակառեկորդ է սահմանել՝ իջնելով ամենացածր ցուցանիշին
Քաղաքական
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը հակառեկորդ է սահմանել՝ իջնելով ամենացածր ցուցանիշին՝ 37%-ի։ Նման թվեր է գրանցել Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտը (IFOP)։
Ինչպես գրում է Journal du Dimanche պարբերականը՝ Մակրոնի վարկանիշի անկումը կապում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Բենալի գործի հետ:
Նախագահի նախկին խորհրդականը մեղադրվում է Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ցուցարարներից մեկին ծեծելու մեջ։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2017 թվականի օգոստոսին, այդ ժամանակը ցուցանիշը 40% էր կազմում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»