«Ալաշկերտը»՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթին կրկին տիրացավ «Ալաշկերտ»-ը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանի» միջև: 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ղուկաս Պողոսյանը, իսկ 35-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին երկրորդ անգամ գրավեց «Գանձասար-Կապանի» դարպասը:
«Ալաշկերտը» հաղթեց 2:0 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)