«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներ Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրը Հեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը Խոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջ Տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծը Սարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլար Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորված 

Արցախի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա օրենքի տառին համապատասխան

Քաղաքական

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանը նշեց, որ լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ցավ է ապրել:

«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում:

«Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է, սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով, պետք է շեշտադրել, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի ու անաչառ հետաքննության հարցում Արցախի բնակչությունը, իշխանությունները և իրենց կուսակցությունն առնվազն նույնչափ շահագրգռված են, որչափ ՀՀ իշխանություններն ու յուրաքանչյուր քաղաքացի:

«Մարտի 1-ը մեր ազգի նորօրյա պատմության ամենասև էջերից մեկն է, խարազան հայոց պետականության վրա, որի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու հուզականացված գործընթաց չպետք է լինի, այլ պետք է նպատակաուղղված լինի արդարության վերականգնմանը և ապագայում նմանատիպ սև էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարևոր հարց է նաև այն, որ այս գործընթացը չվերաճի հայության մեջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդեն նկատվում է սոցիալական ցանցերում: «Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մեկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժեքներից ու շահերից, ուստի բոլորին կոչ ենք անում առավելագույնս սթափ ու զգույշ լինել այս հարցում և չտրվել հնարավոր շահարկումներին, քանզի իրավունք չունենք խաթարել հայության միասնականությունը պատմության այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելության փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»,- հավելել է Արթուր Թովմասյանը:

Հուլիսի 28-ին դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեականգործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
 
Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ինորոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբհայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանըԽոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջՏեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծըԱդիգեայի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասինՓաշինյանին մատնանշել են ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններում առկա հակասությունըՍարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա ԿարապետյանցՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրումՇատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ. ՄխիթարյանԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրելՄարոկկոյից Սեուտա պարապլանով թռչելու փորձի ժամանակ տղամարդը մահացել էՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ-ում Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիԵրևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվությանՀուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակըԵՄ-ն շոգի ալիքի պայմաններում օգտագործել է ձմռան համար պահեստավորված գազի ռեկորդային քանակությունԶաքարիա Սրբազանը հիշեցրել է Իսահակյանի խոսքը․ «Էջմիածնա սյուները ամեն հայի սրտում են»Աբրահամյան․ «Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք»Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը«Սարգսյանն այնքան վստահություն ուներ, որ մեկ զանգով լուծում էր Հայաստանի խնդիրները»․ ՇարմազանովՓաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ»Գուստավո Պետրոն լքել է Կոլումբիայի նախագահի պաշտոնըՀաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ
Ամենադիտված