Լևոն Հայրապետյանը միացավ «Ալաշկերտ»-ին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրել կազմը:
Բարձրագույն խմբի մեկնարկից և Եվրոպայի լիգայի որակավորման փուլից առաջ թիմին է միացել Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
29-ամյա ձախ եզրայինը նախկինում հանդես է եկել գերմանական «Համբուրգ»-ի երկրորդ թիմում, լեհական «Լեխիա»-ում և «Լոձ»-ում, չեխական «Պրիբրամ»-ում, իրանական «Փայքան»-ում և Երևանի «Փյունիկ»-ում:
Լևոն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 (3 խաղ) և Մ-21 (6 խաղ, 1 գոլ) հավաքականները, 1 գոլ է հեղինակել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 39 հանդիպումներում` գրավելով ԱՄԷ-ի թիմի դարպասը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)