Ապակիների արտադրամասում պայթյունի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է
Հասարակություն
Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիներից մեկը՝ Սասուն Հարությունյանը, ով տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն մահացել է:
Լուրը հաստատեցին բուժկենտրոնից: «Նրա մարմնի 85 տոկոսը այրվածքներ էր ստացել»,-տեղեկացրին կենտրոնից: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված մյուս վիրավորը՝ Հովհաննիսյան Էդուարդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: «Նրա վիճակը միջին ծանրության է»,-տեղեկացրին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)