«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարները հայտնի են
Սպորտ
«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարական կազմը Բուլղարիայից է: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 2-ին «Ալաշկերտ»-ը կընդունի Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկա»-ին` Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:
Խաղը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը` Իվայլո Ստոյանովի գլխավորությամբ, որին կօգնեն Իվո Կոլևը և Գեորգի Դոյնովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլայ Յորդանովն է:
«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Արտագնա խաղում մեր թիմը հաղթել է 1:0 հաշվով` սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի գոլի շնորհիվ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)