«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներ Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրը Հեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը Խոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջ Տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծը Սարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլար Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորված 

Տեղական իշխանություններն ունեն ՏԻՄ-երի ինքնուրույնությունը ապահովելու մեծ անելիքներ․ նախարար Պապիկյան

Հայաստան

Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Քաջարան համայնքում անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզային այցելության նպատակն է տեղում ծանոթանալ խոշորացման ծրագրի արդյունքում գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով որոնել առկա խնդիրների հաղթահարման ուղիները, ինչպես նաև անմիջականորեն հետևել վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Քաջարան համայնքի ղեկավարը նախարարին զեկուցել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, մանկապարտեզի և մարզահրապարակի կառուցման ծրագրերի մեկնարկի մասին և ներկայացրել համայնքում ընդգրկված բնակավայրերի կարիքները։ Նախարարը հորդորել է գալիք տարվա ծրագրերով Քաջարան համայնքի բյուջետային միջոցներն ուղղել առավելապես խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող խմելու, ոռոգման ջրի, կոյուղու հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ նախարար Սուրեն Պապիկյանի՝ կենտրոնի և բնակավայրերի համաչափ զարգացման դեպքում միայն հնարավոր կլինի հաղթահարել մարդկանց օտարվածությունը և խոշորացման գործընթացում ակնկալել դրական արդյունքներ։

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մեղրի խոշորացված համայնք, որտեղ  համայնքապետի, ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկել է համայնքային նշանակության հարցեր, լսել համայնքային իշխանության պատասխանատուների տեսակետները բազմաբնակավայր համայնքի հետագա զարգացման, կենտրոնացված բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Մեղրի համայնքի ղեկավարը նախարարին է ներկայացրել համայնքի խոշորացումից հետո  կատարած աշխատանքները, արձանագրած ձեռքբերումները, նպատակային բյուջետային ծախսերն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները: Նախարարը կարևորել է համայնքային սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման անհրաժեշտությունը և կրկին կոչ արել ակտիվորեն օգտվել սուբվենցիոն ծրագրերի միջոցով համայնքային ենթակառուցվածքները զարգացնելուն ուղղված կառավարության ընձեռած հնարավորությունից։ Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաձայնել է նաև համայնքի խնդիրների վերաբերյալ բնակիչների կողմից իրեն հասցեագրված մտահոգությունները, լսել դրանք լուծում տալու ուղղությամբ ներկայացվող առաջարկները։

Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը ծանոթացել է Վարդանիձոր գյուղի արդեն ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի շենքային պայմաններին։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Շվանիձոր և Ալվանք բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթացել Շվանիձոր գյուղի հարակից տարածքում գտնվող 16-րդ դարին պատկանող քահրիզների  վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին, որոնք միտված են լուծել բնակավայրի խմելու ու ոռոգման ջրի կենսական խնդիրը։

Աշխատանքային այցի վերջին օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Կարեն Համբարձումյանը Սիսիանի համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել Սիսիան,  Տեղ, Տաթև  և Գորայք համայնքների  ղեկավարների, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Համայնքային պաշտոնյաները նախարարին են ներկայացրել համայնքային տնտեսությունների կարիքները, գյուղատնտեսական տեխնիկայի սակավության պատճառով բերքահավաքի կազմակերպման ընթացքում հանդիպող բարդությունները, բերքի իրացման ոլորտում առկա դժվարությունները, ինչպես նաև ոռոգման ջրի հասանելիության խնդիրները։ Անդրադառնալով համայնքային նշանակության խնդիրներին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ոլորտում առկա են տասնամյակներով կուտակված խնդիրներ, այդուհանդերձ մեղավորներ փնտրելու փոխարեն անհրաժեշտ է ելակետ համարել դրանց լուծմանն ուղղված վճռական ջանքերի գործադրումը։ «Ես համամիտ եմ, որ գործադիր իշխանությունն իր էական դերակատարումը պետք է ունենա տեղական ինքնակառավարման համակարգի կայացման և համայնքների համաչափ զարգացման գործում, բայց և այնպես ՏԻՄ-երի ինքնուրույնությունը ապահովելու և համայնքային ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար մեծ անելիքներ ունեն հենց տեղական իշխանությունները»,-ասել է Սուրեն Պապիկյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանըԽոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջՏեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծըԱդիգեայի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասինՓաշինյանին մատնանշել են ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններում առկա հակասությունըՍարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա ԿարապետյանցՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրումՇատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ. ՄխիթարյանԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրելՄարոկկոյից Սեուտա պարապլանով թռչելու փորձի ժամանակ տղամարդը մահացել էՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ-ում Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիԵրևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվությանՀուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակըԵՄ-ն շոգի ալիքի պայմաններում օգտագործել է ձմռան համար պահեստավորված գազի ռեկորդային քանակությունԶաքարիա Սրբազանը հիշեցրել է Իսահակյանի խոսքը․ «Էջմիածնա սյուները ամեն հայի սրտում են»Աբրահամյան․ «Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք»Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը«Սարգսյանն այնքան վստահություն ուներ, որ մեկ զանգով լուծում էր Հայաստանի խնդիրները»․ ՇարմազանովՓաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ»Գուստավո Պետրոն լքել է Կոլումբիայի նախագահի պաշտոնըՀաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ
Ամենադիտված