Ունենք 90 րոպե խաղալու համար և 50/50 հնարավորություն. Անդրեյ Տալալաև
Սպորտ
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքով «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներին հաջորդ փուլ անցնելու համար պետք է մեկ գնդակ:
«Մենք հարձակման գծում այդքան էլ լավ չխաղացինք և փորձելու ենք ամեն ինչ շտկել երևանյան խաղի ժամանակ: Ինձ բավարարում է խաղի հաշիվը, երբ «Փյունիկ»-ը բաց թողած գնդակ չունի, իսկ հակառակորդ թիմն՝ ունի», լրագրողների հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տալալաևը:
«Փյունիկ»-ի գլխավոր մարզչի խոսքով՝ ֆուտբոլիստներին պետք է խփել մեկ գնդակ և պատմական դարձնեն «Փյունիկ»-ի հաղթանակը: «Պետք է դուրս գալ և խաղալ մեր կյանքի լավագույն խաղը: Հարկավոր է նաև կենտրոնացած գործել նաև պաշտպանությունում: Դեևս ունենք 90 րոպե խաղալու համար և հնարավորություններն էլ 50/50 են»,-եզրափակեց մասնագետը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը պատասխան խաղում կհյուրընկալի ղազախական «Տոբոլ»-ին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտոււմ և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Տոբոլ»-ը՝ 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)