Միջազգային բանակային խաղերի տանկային բիաթլոնում Հայաստանի թիմը տոնել է առաջին հաղթանակը
Հայաստան
Ռուսաստանում մեկնարկած միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնող ժամկետային զինխառայողների թիմն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել է առաջին տեղը: Աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյանը, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաները հետևում են թողել Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,-գրել է նա:
Միջազգային բանակային խաղերը մեկնարկել են հուլիսի 28-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)