Լևոն Տեր–Պետրոսյանը վախեցել է ու ամեն ինչ թողել է Նիկոլի ու մյուսների վրա. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի կարծիքով, ճիշտ է, բայց մարտի 1–ի դեպքերի համար ընդդիմության ղեկավարները և անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանը սարսափելի մեծ մեղքի բաժին ունեն. «Այդպիսի իրավիճակում նման վախկոտություն ցուցաբերելը և գնալ տանը պախկվելը պետք է նույնպես գնահատականի արժանանա:
Բնական է, որ քաղաքական գործիչը, եթե այդպիսի քայլ է ձեռնարկում, պետք է առաջնորդի իր կողմնակիցներին: Եվ եթե նա վախեցել է ու ամեն ինչ թողել է Նիկոլի ու մյուսների վրա, նշանակում է նա առաջնորդ չէ: Առավել ևս, որ պատմության մեջ դրա նախադեպը եղել է իր պատճառով, և այդ ժամանակ մենք ժողովրդին մինչև վերջ առաջնորդել ենք, անտեր չենք թողել:
Եվ այնպես չէ, որ Ռ. Քոչարյանը հնարել է սահմանադրական կարգի տվյալ ձևի խախտում: Նախադեպը եղել է 96–ին, նա էլ սովորել է և դրա հեղինակին պատժել»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Սադոյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)