Լեստեր Պելտիերը վերադարձել է «Ալաշկերտ»
Սպորտ
«Ալաշկերտ» է վերադարձել տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը, ով արդեն պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Պելտիերը «Ալաշկերտ»-ի կազմը համալրել էր 2017-ի փետրվարին, ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում` լավ տպավորություն թողնելով ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի վրա:
29-ամյա ֆուտբոլիստը ցանկություն հայտնեց վերադառնալ հարազատ թիմ, որի կազմում անցկացրած 20 խաղերում դարձել էր 2 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պելտիերը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բանանց»-ում` 17 խաղերում դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Մինչ այդ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սլովակիայի «Տրենչին»-ում և «Սլովան»-ում, Չեխիայի «Պրիբրամ»-ում, ներկայացրել է Տրինիդադ և Տոբագոյի Մ-17 (22 խաղ), Մ-20 (8 խաղ) հավաքականները, իսկ ազգային ընտրանու կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)