«Վագա» ռեստորանից հիվանդանոց է տեղափոխվել հարբած, դանակահարված 20-ամյա երիտասարդ
Հասարակություն
Երեկ՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ քաղաքացին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի «Վագա» ռեստորանային համալիրից և նա Երևանի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Հարությունյանն է։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)