Ով կփոխարինի Ռոնալդուին. Լոպետեգին իր տարբերակն ունի
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուին կարող է փոխարինել Գարեթ Բեյլը:
«Գարեթը ուրախ է «Ռեալ»-ում հանդես գալու համար: Ռոնալդուն «Ռեալ»-ի ժամանակակից պատմության ամենաառանցքային խաղացողներից էր: Նա ցանկացավ հեռանալ, մենք էլ համաձայնվեցինք:
Գարեթ Բեյլը հիանալի խաղացող է և նա շատ որակներ ունի: Նա կօգնի մեզ լցնել այն դատարկությունը, որն առաջացել է Ռոնալդուի հեռանալուց հետո»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում