Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը ընդունել է Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության երիտասարդներին
Հայաստան
Այսօր Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը ընդունել է Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության երիտասարդներին և Աբովյանի ՀՅԴ կոմիտեի անդամներին։
«ԴԷՊԻ ԵՐԿԻՐ» ամառային ճամբարի կամավորները շնորհակալություն հայտնեցին Աբովյան համայնքի ղեկավարին՝ օրերս կայացած ամառային ճամբարին աջակցություն ցուցաբերելու համար։
Հանդիպման ընթացքում Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանն առաջարկեց ստեղծել համահայկական, երիտասարդական ֆորում, որին կկարողանան մասնակցել նաև աշխարհասփյուռ ուսանողությունը և յուրաքանչյուր տարի Աբովյան համայնքում հանդիպում-քննարկում կծավալեն ՀՀ մշակույթը, սպորտը, բնապահպանությունը , տնտեսությունը, արտաքին քաղաքականությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
Հանդիպման վերջում, Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության երիտասարդները շնորհակալագիր հանձնեցին Աբովյան համայնքի ղեկավարին՝ խոստանալով վերադառնալ նոր ծրագրերով :


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)