Թիերի Անրին հնարավոր է գլխավորի Եգիպտոսի ազգային հավաքականը
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով Աշխարհի առաջնության ընթացքում օգնում էր Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին, կարող է գլխավորել Եգիպտոսի ազգային հավաքականը: Այս մասին հաղորդում է Talk Sport-ը՝ վկայակոչելով եգիպտական King Fut թերթը:
Ըստ աղբյուրի, Անրին արդեն հանդիպել է Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Կողմերը պայմանավորվել են համագործակցության ֆինանսական կողմի շուրջ: Այժմ արդեն անձամբ Անրին պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք գլխավորել հավաքականը: Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ներկայացնել ֆուտբոլի զարգացման ծրագիր, որից հետո Անրին վերջնական որոշում կկայացնի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)