Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն հուլիսի 31-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք.՝ ծնված 1995թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դաշտամիջյան հատվածը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)