Ըմբիշ Արարատ Մանուչարյանը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար
Սպորտ
Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Մրցումային երկրորդ օրը լավ ելույթներ է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Մանուչարյանը (60 կգ)։Նա 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթել է թուրք Քերեմ Քամալին, ապա 8։0 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Զաուր Նուրիևի նկատմամբ։ Մեր ընմբիշը եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է ռուս Աբու ՄուսլիմԱմաևի հետ։ Այս մասին գրում է wrestling-armenia.am-ը:
Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Կրիստո Վիդասին (Էստոնիա), սակայն քառորդեզրափակչում զիջել է նորվեգացի ըմբիշին։
Մալխաս Ամոյանը (72 կգ) վստահ սկսեց իր ելույթները։ Նա որակավորման փուլում հաղթել է ԳերգելիԲուեռսոելիին (Սլովակիա), այնուհետև 9։0 հաշվով պարտության մատնել շվեդիայի ներկայացուցչին։ Ցավոք, քառորդ եզրափակչում 1։7 հաշվով Ամոյանը զիջել է ադրբեջանցի Գանիզադեին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)