Շիրակի մարզպետի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 29–ին Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակված Արա Մելիքջանյանը շատ կարճ ժամանակահատվածում՝ նշանակումից տասն օր անց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Շատ պարտաճանաչ պաշտոնյա է երևում Մելիքջանյանը՝ հաշվի առնելով այն, որ մեր պաշտոնյաները հիմնականում չեն շտապում իրենց հայտարարագրերը հանրությանն ի ցույց դնել: Ոմանք նույնիսկ այնքան են ուշացնում, որ հանձնաժողովը ստիպված վարչական վարույթներ է հարուցում:
Ինչևէ, Մելիքջանյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցներն էլ կազմել են 1 միլիոն դրամ:
Ըստ պաշտոնական կենսագրության՝ նա բավական ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել մինչ պաշտոնում նշանակվելը, ղեկավարել է մի շարք ծրագրեր, եղել է «ԼոգոՍ» իրավապաշտպան հ/կ նախագահ։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)