ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում երեք ռուսաստանցի լրագրողների՝ Օրհան Ջեմալի, Ալեքսանդր Ռոստորգուևի և Կիրիլ Ռադչենկոյի զոհվելու կապակցությամբ:
«Սրտանց ցավակցում ենք ԿԱՀ-ում զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատների և գործընկերներին: Հույս ունենք մեղավորները շուտափույթ կպատժվեն»,-ասված է ԱԳՆ թվիթերի պաշտոնական էջում:
Լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը սպանվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում դեռևս անհայտ հանգամանքներում: Նրանք այնտեղ պետք է նկարահանումներ իրականացնեին «Վագներ» մասնավոր զորամիավորման մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)