«Փյունիկ»-ի սեփականատերը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
Սպորտ
«Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Տոբոլ» հանդիպմանը հայկական թիմին աջակցելու համար:
Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆուտբոլը միայն խաղ չէ: Ֆուտբոլը տոն է, երջանկություն, երբ հաղթում է քո սիրելի թիմը:
Երեկ «Փյունիկ»-ի կազմում խաղում էր լիարժեք 12-րդ խաղացող` ի դեմս մեր սիրելի երկրպագուների:
Մենք միասին էինք, մենք մեկ թիմ էինք` ֆուտբոլիստները, մարզիչները և մեր նվիրված երկրպագուները:
Առանց ձեզ չէր լինի այս պատմական հաղթանակը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան մարզադաշտ, ովքեր երկրպագում էին մեզ համակարգիչների և հեռուստաէկրանների առջևից: Միասին մենք շատ բաների ենք ունակ»:
Հիշեցնենք, որ հայկական թիմը դուրս է եկել մրցաշարի որակավորման երրորդ փուլ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)