Մարդը նման է իր տված հարցին ու իր դրած Հացին. Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Լուսանկարներ
Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Մարդն ունի իր նմանի կարիքը, շնչավոր ու գիտակից էության, հարազատ հոգու կարիք։ Բայց այսօր անշունչ մարդիկ շատ են. անհոգի ու անսիրտ, անբանական ու անբան։
Մարդը նման է իր ՏՎԱԾ ՀԱՐՑԻՆ ու իր դրած Հացին։ Իր ապրած կյանքի դառնությունն էլ, խորությունն էլ հարցի մեջ կգտնես, իր կերտած իրականությունն էլ։ Նույնը կգտնես նրա դրած ՀԱՑԻ ՄԵՋ։
Խոսքը, որ աշխարհի բոլոր գանձերից էլ թանկ էր, այսօր դարձել է մոլախոտի կամ աղբի պես՝աստեղ-այնտեղ թափթփված ու անարժեք, հարցը՝ աննյութ, անիմաստ կամ դաժան,
Հացը՝ ձևական, անհամ կամ «կեղծավոր»։ Մարդը՝ իր դրած Հացի, ու իր տված Հարցի պես է։ Ուշադիր է պետք լինել»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)