Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կասկածյալը ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին է
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Վարաժյանից, ով հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, ով ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դրանից հետո այդ քաղաքացին դիտավորյալ կոտրել և վնասել է իր վարած Opel մակնիշի 35 ՏC 656 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիներն ու դուռը։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Ա. Վարաժյանի հայտնած անձը Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի տղան է՝ Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 23-ամյա Ասքանազ Վարդապետյանը։
Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ա. Վարաժյանը ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)