Հայաստանցի նավամոդելիստները դարձել են Եվրոպայի չեմպիոններ
Սպորտ
Բուլղարիայում ավարտված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանն ու Վոլոդյա Հարությունյանը դարձել են Եվրոպայի չեմպիոններ:
Երիտասարդների առաջնությունում Վոլոդյա Հարությունյանը չեմպիոնի կոչումը նվաճել է՝ գրանցելով 233,463 կմ/ժ արդյունք, իսկ մեծահասակների առաջնությունում Բաբկեն Շահազիզյանի մոդելը գրանցել է 283,912 կմ/ժ արդյունք: Այսպիսով, վերջինս երրորդ տարին անընդմեջ պահպանում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Բ. Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր:
Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)