Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության» Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Սլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ Միրզոյանին Հրազդանում բացվել է արհեստական բանականության գործարան Միլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվ Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ին Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները «Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքը 

Հանե՛ք իմ բնակարաններից գաղտնալսող սարքերը. Կարո Եղնուկյան

Քաղաքական

«Սասնա Ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ միջնորդությամբ.

Միջնորդագրում, մասնավորապես, ասվում է.

«Թիվ ԵԷԴ/0039/01/17 դատական գործով ամբաստանյալ Կարո Հակոբի Եղնուկյանից, հասցե՝ ք.Երևան, Զաքյան փողոց 8 շենք 37 բն. պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյան, հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս՝ 093-23-64-64

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

պետական մարմիններում առկա ինձ հետ կապված տեղեկությունները ինձ ծանոթացնելու, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնելու, իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները գաղտնալսելը դադարեցնելու և հետագայում դրանց չկրկրնվելու վերաբերյալ պաշտոնապես ինձ հավաստիացնելու մասին

Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները: Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.:

Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները:

Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար:

2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ «Սասնա-Ծռերին» ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն:

Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում:

Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով:

Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ:

Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարների գաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արելՄահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե ՄեսսինՌուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովԲուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրաՖրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը․ «Խաղաղությունը պետք է վերածվի շոշափելի իրականության»Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակովԶելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետոՍլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ ՄիրզոյանինՀրազդանում բացվել է արհեստական բանականության գործարանԵկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվելՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրսՄիլիբենդը շնորհավորել է Միրզոյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվՏղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համարԷստոնիայում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունըԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի փեսան. Մասկը մերժեց Զելենսկու պահանջը՝ հարվածել ՌԴ-ինՖոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներինՍպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«15 հազար դրամ նվեր»՝ խաբեության ծուղակ․ կեղծ կայքով գողանում են բանկային հաշիվների տվյալները«Ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասինՍոբյանինը հայտնել է Մոսկվային մոտեցող 9 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին Այս տարի ե՞րբ կնշվի խաղողօրհնեքըԶգուշացում․ Արարատյան դաշտում և մի շարք մարզերում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումԱբովյանում ոստիկանություն ու քննչական բաժին հասնելը՝ «փորձություն»․ գարշահոտություն, ջարդոնի վերածված մեքենաներ ու հակասանիտարական վիճակ«TRIPP-ը Ադրբեջանին անխոչընդոտ մուտք կտա դեպի Նախիջևան»․ ԱՄՆ դիվանագետը՝ երթուղու նպատակների մասինԵփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն էԹրամփը գնալով ավելի հիասթափվում է իր ներքին անվտանգության նախարարից«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանըԽոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջՏեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծըԱդիգեայի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասինՓաշինյանին մատնանշել են ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններում առկա հակասությունըՍարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա Կարապետյանց
Ամենադիտված