Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը
Իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկացվել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Քոչարյանի կալանքի որոշումը բողոքարկելու դիմումն այսօր ներկայացրել են Վերաքննիչ դատարան։
Նրանք դիմումի հետ ներկայացրել են նաև պատգամավորների ստորագրությունները Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներու։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)