Ոստիկանները հետապնդել ու հայտնաբերել են գողություն կատարած անձանց
ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք Լեռնագոգ գյուղում գտնվող մի ՍՊԸ տարածքում գողություն են կատարել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությանը հաջողվել է պարզել, թե կասկածյալները Լեռնագոգ գյուղից ինչ մեքենայով եւ որ ուղղությամբ են շարժեվել:
Բաղրամյանի քրեական հետախույզներին են միացել նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի եւ ոստիկանության Անիի բաժնի ծառայողները: Կասկածյալները՝ Գյումրիի բնակիչներ 29-ամյա Արամ Ջանոյանը եւ 32-ամյա Կարեն Կարապետյանը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել Շիրակի մարզի Շիրակավան գյուից:
Մեքենայի սրահից հայտնաբերվել են շոգեքարշի հովացուցիչներ: Դեպքի մանրամասները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)