Արարատ Միրզոյանը որեւէ վտանգ չի տեսնում Սերգեյ Լավրովի հայտարարությունից. «Առավոտ»
Հայկական Մամուլ
«Առավոտ» թերթը գրում է.
«ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որեւէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձեւակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց Միրզոյանը:
«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, եւ այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել