Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնութունում
Սպորտ
Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ։
Ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը։
60 կգ քաշային կարգում բրոնզե պարգևի է արժանացել Արարատ Մանուչարյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 77 կգ քաշային Վահե Պողոսյանը, ինչպես նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը։
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները հրաշալի արդյունքով են վերադառնում հայրենիք։ 5 մեդալ և թիմային երրորդ տեղ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)