Ավանդական բուհական կրթական համակարգը չի ապահովում այնպիսի մասնագետներ, որոնց կարող են ներգրավել աշխատանքի մեջ․ Փաշինյան
Հասարակություն
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը կառավարության անդամներին իր մտահոգությունները հայտնեց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին։
«Ես միշտ մտածել եմ, որ մեր իրականության ամենակարևոր պրոբլեմներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է։ Նախկինում ես բնորոշում էի այդ զուգահեռ իրականությունը հետևյալ կերպ՝ մենք ունենք գրված Սահմանադրություն, որ հարաբերությունները կարգավորվում են այլ կերպ, և ունենք իրականություն, որտեղ ամեն ինչ մեկ այլ կերպ է։ Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է։ Հիմա Վարչապետի պաշտոնը ստանձելուց հետո ես նկատում եմ, որ մենք զուգահեռ իրականություն ունենք կառավարման և կրթության բնագավառներում։ Այսինքն՝ ՀՀ տարբեր գերատեսչությունների կազմում գործում են կրթական հաստատություններ։ Օրինակ՝ մենք ունենք դիվանագիտական, արտակարգ իրավիճակների, արդարադատության, Պետական կառավարման ակադեմիա։ Մյուս կողմից՝ մենք ունենք բուհական համակարգեր, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ։ Այս զուգահեռ իրականությունը ծագել է նրանից, որ ավանդական բուհական կրթական համակարգը չի ապահովում այնպիսի մասնագետներ, որոնց կարող են ներգրավել աշխատանքի մեջ»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ առաջիկայում այս խնդրին պետք է անպայման անդրադառնալ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)