Մարզադահլիճ չունենալու պատճառով հավաքականը չի մասնակցի «Եվրոբասկետին»
Սպորտ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլին:
Այս մասին հայտնում է մեր երկրի բասկետբոլի ֆեդերացիան: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականն իրավունք էր ստացել մասնակցել «Եվրոբասկետ-2021»-ի նախընտրական 2-րդ փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում Հայաստանում չկա նախընտրական 2-րդ փուլի պահանջներին համապատասխանող մարզադահլիճ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել նախընտրական 2-րդ փուլին մասնակցելու իրավունքից:
Հայաստանի փոխարեն նախընտրական փուլում հանդես կգա Կիպրոսը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)