Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը դիմել է ՀՖՖ-ի իր գործընկերոջը
Սպորտ
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ազամատ Այտխոժինը հեռագիր է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իր գործընկերոջը` Արմեն Մինասյանին: Այս մասին գրում է «Տոբոլ»-ի կայքը:
«Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավում է Ձեզ «Փյունիկ»-ի՝ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Դա աննախադեպ հաջողություն է Ձեր երկրի ակումբային ֆուտբոլի համար: Նորանոր հաղթանակներ ենք մաղթում «Փյունիկ»-ին և հայկական ֆուտբոլին:
Դրա հետ մեկտեղ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հուլիսի 31-ին կայացած «Փյունիկ»-«Տոբոլ» պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագին: Տանտերերի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի ժեստը հասցեագրված էր մեր պահեստայինների նստարանին. դա ուղիղ հեռարձակմամբ խաղին հետևող Ղազախստանի միլիոնավոր երկրպագուների շրջանում վրդովմունքի պատճառ է դարձել:
Չէի ցանկանա, որ նման դրվագները բացասական ազդեցություն ունենան երկու ֆեդերացիաների միջև բարեկամական հարաբերությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)