Ֆրանսիայում 750 եվրո տուգանք է սահմանվել փողոցում կանանց նկատմամբ անպատշաճ վարքի համար (տեսանյութ)
ԱշխարհՖրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել կանանց նկատմամբ անվայել վարմունքի համար տուգանքի սահմանման օրենքին: Օգոստոսի 2-ին այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել է տղամարդկանց եւ կանանց հավասարության հարցերի պետական քարտուղար Մառլեն Շյապան:
Նրա խոսքով՝ նոր օրենքին համապատասխան՝ փողոցում ոտնձգությունների համար, այդ թվում՝ բանավոր, կնշանակվի տուգանք 90-750 եվրոյի չափով: «Ավելի վաղ փողոցային հետամտումները մնում էին անպատիժ, այս պահից ամեն ինչ փոխվում է»,- հայտարարել է Շյապան: Ինչպես նշել է տիկին պաշտոնյան, նոր միջոցները հետեւել են ի պատասխան այն միջադեպի, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Փարիզում: Այնտեղ երիտասարդ աղջկան հարվածել էին այն բանից հետո, երբ նա անցորդին, որը սուլել է իր հետեւից, խնդրել էր լռել: Օրենքի հակառակորդները կարծում են, թե դա վերջ կդնի աղջիկների սիրահետման մշակույթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)