Մանկապարտեզում երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երեխայի գլուխը անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)