Բիթքոինն էժանացել է մինչև 7.4 հազար դոլար
Այլ
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Բիթքոինի (bitcoin) կրիպտոարժույթի արժեքը ուրբաթ շարունակում է նվազել՝ իջնելով մինչեւ 7.4 հազար դոլարի, վկայում են սակարկությունների տվյալները։
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 4.21 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,358 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 3,98 տոկոսով՝ մինչեւ 7,34 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները ուրբաթ եւս էժանանում են. Ethereum-ը էժանացել է 4 տոկոսով՝ մինչեւ 404,88 դոլար, XPR-ն՝ 0,85 տոկոսով՝ մինչեւ 0,4389 դոլար, Bitcoin Cash-ը՝ 6,39 տոկոսով՝ մինչեւ 714,28 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 260,84 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 48,5տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)