Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 

Արման Նավասարդյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Ռուսաստան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարում է օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վենդետա կամ վրեժխնդրություն չի տեսնում այս գործընթացներում: «Ւհարկե, հանել մարդկային հոգեբանության երևույթները քաղաքականությունից, այնքան էլ ճիշտ չէ, բայց այստեղ այն, ինչ տեղի է ունենում, օրինականության ու միջազգային իրավունքի սահմաններում է: Այն, ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, համապատասխանում է այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականին: Դա վերաբերում է սահմանադրության կոպիտ խախտմանը, ռազմական ուժի ապօրինի օգտագործմանը, քանի որ նման անհրաժեշտություն բոլորովին չկար»,-ասաց Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումն ու քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին պաշտոնյաների նկատմամբ, բանախոսը նկատեց, որ Ռուսաստանը վրիպել է այս հարցում՝ հավանաբար, իրավիճակի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու շփոթեցնող տեղեկատվության տիրապետելու պատճառով:

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կսրվեն, թե ոչ» հարցին ի պատասխան էլ փորձագետը նշեց, որ Ռուսաստանը չի գնա հարաբերությունների այնպիսի զարգացման, որ դրանք իսպառ կտրվեն կամ էլ լինեն Ուկրաինայի ու Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունների մակարդակին: «Այստեղ փոխադարձ շահեր կան: Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանի համար գրեթե սիմետրիկ է, որքան Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանի համար: Ես էլի եմ ասել, կրկնում եմ՝ Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, կկորցնի Հարավային Կովկասը, իսկ Ռուսաստանն այսօր չի գնա դրան՝ իր աշխարհաքաղաքական ու միջազգային հարաբերությունների այս իրավիճակում»,-հավելեց Արման Նավասարդյանը:

Նա նաև չբացառեց, որ երկկողմ հարաբերություններում սկզբում լինի անկում, ապա՝ վերելք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե «սուվերեն-վասալ», այլ «հավասարության» սկզբունքի հիման վրա:

 Արման Նավասարդյանը քաղաքական ճիշտ քայլ համարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին տեղեկացնելը հատկապես Լավրովի հայտարարությանը հաջորդող առավոտյան: Նրա խոսքով՝ բոլորը կտեսնեն, որ Հայաստանում «խառնաշփոթ վիճակ է, միասնականություն չկա»-ն չի համապատասխանում իրականությանը, և դրանում շահագրգռված են ընդամենը մատների վրա հաշված մարդիկ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել
Ամենադիտված