«Սասնա Ծռերի» անդամներ Սերգեյ Կյուրեղյանը եւ Տիգրան Մանուկյանն ազատ արձակվեցին
Իրավունք
«Սասնա Ծռերի» անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցն այսօր՝ օգոստոսի 3-ին փոխվեց «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորությամբ:
Նրանց համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը, որոնք անձամբ ներկայացել են դատարան:
Գործով դատախազը չէր առարկել խափանման միջոցը փոխելու ներկայացված միջնորդությանը:
Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար