Սյունիքում ավելի քան 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել են նրանց
Հայաստան
ՀՐԱՏԱՊ. Այսօր՝ օգոստոսի 3-ին, 20:00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել են վերջիններիս, որի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մնացած 7 հոգու մարմնական վնասվածքները թեթեւ են եղել։ Նրանք հիմա գտնվում են ոստիկանության բաժնում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց՝ 21:30-ի սահմաններում։ Փինք Արմենիայի ներկայացուցիչները մեկնել են Գորիս։ Դեպքի վայր են մեկնել նաեւ ՄԻՊ ներկայացուցիչներ։ Նորությունների դեպքում կլինեն թարմացումներ։
Կոչ ենք անում Գորիսի Ոստիկանության աշխատակիցներին նախ եւ առաջ ապահովել տուժողների անվտանգությունը, ինչպես նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցներ հարձակում գործած անձնաց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։
Գրառումը PINK Armenia ֆեյսբուքի էջից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)